Ավստրալիայում փակվել է  Hot 30 ռադիոհաղորդումն, որը պարզվել է, խառնված էր լոնդոնյան հիվանդանոց կատարված աղմկահարույց զանգի մեջ: Երկու հաղորդավարներ, որոնք փետրվարին զանգահարել էին հիվանդանոց, որտեղ գտնվել է հղի Քեյթ Միդլթոնը, ավելի վաղ արդեն հեռացվել էին եթերից, սակայն նրանց աշխատանքից չէին հեռացրել, եւ նրանք գտնվել են արձակուրդի մեջ:

2Day FM  ռադիոկայանի ալիքներով եթեր արձակվող Hot 30-ի հաղորդավարներն իրենց արարքը կատարել են դեկտեմբերի 4-ին: Մել Քրեյգն ու Մայքլ Քրիստիանը զանգահարել են Էդուարդ 7-րդի անվան հիվանդանոց եւ ներկայացել են որպես Անգլիայի թագուհի Ելիզավետա 2-րդ եւ նրա ամուսին`արքայազն Ֆիլիպ եւ հարցրել են դքսուհի Քեթրինի առողջության մասին: Խաղարկության զոհ է դարձել հնդկական ծագում ունեցող բուժքույր Ջասինթհա Սալդանիան, որը մի քանի օր անց ինքնասպան է եղել:

Ըստ AFP-ի, պատահածի պատճառով Քրեյգն ու Քրիստիանն, ինչպես նաեւ Austereo Radio Network ցանցն, որին պատկանում է 2Day FM-ը, դարձել են խիստ քննադատությունների օբյեկտ: Austereo-ն Սալդանիայի ընտանիքին խոստացել է 520 հազար ավստրալական դոլարի չափով փոխհատուցում, ինչպես նաեւ դադարեցրել է իր ծրագրերում հեռախոսային խաղարկումների կատարումները, հաղորդում է «Լենտա.ռու»-ն: