Ավստրալիայի հյուսիս-արեւելյան տարածաշրջանում ջրհեղեղ է եղել, հայտնի է երեք զոհված տղամարու մասին: Տասնյակ մարդիկ ծուղակի մեջ են ընկել տների տանիքներում: Դա նկատելի է հատկապես Բունդանբերգ քաղաքում, որտեղ արդեն 1,2 հազար տուն ջրասույզ է եղել:
Եղանակային պայմանները թույլ չեն տվել տուժածներին օգնելու նպատակով օգտագործել նավակներ եւ ուղղաթիռներ, հայտնում է «ԱիՖ»-ը:
Հաղորդվել է, որ ջրհեղեղների եւ փոթորիկների արդյունքում Ավստրալիայում ընդհանուր առմամբ առանց էլեկտրականության են մնացել 250 հազար մարդ:






Լուսանկարները` «ՌԻԱ Նովոստիի»





























