Մալիի հին` Տիմբուկտու քաղաքից նահանջած իսլամիստներն այրել են գրադարանն, որում պահվել են հազվադեպ հնագույն ձեռագրեր:

«Ապստամբները այրել են Ահմեդ Բաբի ինստիուտի նոր շենքը, որը կառուցվել է ՀԱՀ օգնությամբ: Դա կատարվել է չորս օր առաջ»,- հայտարարել է Տիմբուկտուի քաղաքապետ  Հալե Ուսմանը, հայտնում է Reuters-ը: Վնասի չափը դեռ հայտնի չէ:

Ահմեդ Բաբի ինստիտուտի գրադարանը կառուցվել է 1979 թվականին` ՅՈւՆԵՍԿՈ-ի միջնորդությամբ: Նրանում եղել են ձեռագրեր, որոնցից ամենահինը թվագրվել է մ.թ. XII դար, հաղորդում է «գազետա.ռու»-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ կառավարական զորքը ֆրանսիական բանակի հետ համատեղ հետ են գրավել Տիմբուկտուն իսլամիստներից: