ԱՄՆ Քանզաս Սիթիի 93-ամյա բնակիչ Հարրի Իրվինը սպանել է իր 95-ամյա տիկնոջը, ում հետ ապրել է 70 տարի: Կնոջը սպանելուց հետո Իրվինը փորձել է սպանության գործիք դանակով վերջ տալ նաեւ իր կյանքին, սակայն նրան հասցրել են հիվանդանոց տեղափոխել եւ փրկել կյանքը:

«Правда.Ру»-ն տեղեկացնում է, որ ծերունին ուշքի գալով՝ բժիշկներին հարցել է. «Ինչո՞ւ եմ ես կենդանի»:

93-ամյա Իրվինը իրավապահներին պատմել է, որ էլ չի կարողացել տանել կնոջ անընդմեջ դժգոհություններն ու վեճերը:

«Նա անընդհատ վիճում էր ու գիշերները բղավում էր ինձ վրա»,- ասել է նա:

Դատախազությունը երկրորդ աստիճանի ծանրության սպանության մեղադրանք է առաջադրել Իրվինին: