Նյու Դելիում անչափահասների հարցերով դատական կոլեգիան հաշվի  անելով, որ հնդիկ ուսանողուհու խմբակային բռնաբարության մասնակիցներից մեկը հանցագործության պահին անչափահաս է եղել, հունվարի 28-ին որոշել է, որ նրան պետք է դատել մյուս հինգից առանձին:

Հիշեցնենք, որ անցած տարի դեկտեմբերին վեց հարբած տղամարդիկ ավտոբուսում բռնաբարել էին 23-ամյա Ջոտի Սինգհին, ավելի ուշ աղջիկը մահացել էր հիվանդանոցում:

Զոհի նկատմամբ առավել դաժանությամբ աչքի ընկած հանցագործներից մեկը եղել է 17 տարեկան:  Այսպիսով, առավելագույն պատժաչափը, որը կարող է նրա նկատմամբ կիրառվել, ուղղիչ գաղութում երեք տարվա ազատազրկումն է, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մյուս հինգ հանցագործները  19-35 տարեկան են: Նրանց բոլորին մահապատիժ է սպառնում: