«Ես վաբշե մտածելու, քցել-բռնելու բան չունեմ։ Ես իմ քաղաքապետ եղած ժամանակ մաքուր եմ աշխատել, քաղաքապետարանի ոչ մի կոպեկ առանց հիմնավորման չեմ ծախսել։ Ինչ արել եմ, արել եմ իմ հարազատ քաղաքի ու քաղաքացիների բարօրության համար։ Ես վստահ եմ, որ ոչ ֆինանսների նախարարությունը, ոչ էլ մեկ ուրիշը իմ գործունեության ընթացքում չեպե չի գտնի»,- անդրադառնալով Գյումրիի քաղաքապետարանում ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունների մասնագետների իրականացրած ստուգումներին, նշել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որի խոսքերն է մեջբերում «Իրավունք» թերթը։

«Քանի որ արդեն վերջացել են ստուգումները, մենք փորձեցինք ֆինանսական ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալ քաղաքապետարանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանից, ով պատասխանեց.

- Ավարտվել են, ճիշտ է, բայց մեզ դեռ արդյունքների մասին տեղյակ չեն պահել։ Եթե նույնիսկ իմանայիք էլ, մենք իրավասու չենք այն հրապարակել։

Ավելի ստույգ ինֆորմացիա ստանալու ակնկալիքով դիմեցինք ֆինանսների նախարարություն, որտեղից կրկին նույն պատասխանը ստացանք.

-Արդյունքները դեռեւս ամբողջական չեն»,- մեջբերում է «Իրավունքը»։