Բրազիլիայի հարավում գտնվող գիշերային ակումբում հրդեհի հետեւանքով 75 տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է:
Հիշեցնենք, որ Սանտա Մարիա քաղաքի Kiss գիշերային ակումբում հունվարի 27-ի գիշերը հրդեհ էր բռնկվել, այնտեղ գտնվում էին հազարավոր ուսանողներ: Ըստ ճշտված տվյալների` հրդեհի հետեւանքով զոհվել էր 231 մարդ: Ըստ քննության հիմնական վարկածի` հրդեհի պատճառ էին դարձել երաժիշտների կիրառած հրավառության նյութերը: Ոստիկանությունը ձերբակալել է հաստատության երկու տերերին եւ Gurizada Fandangueira խմբի երկու երաժիշտների:
Հունվարի 28-ին տեղի է ունեցել զոհվածների առաջին խմբի հուղարկավորությունը: Սանտա Մարիայի քաղաքային գերեզմանոցում թաղվել է 95 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Gurizada Fandangueiraխմբի երաժիշտները հայտնել են, որ գիտակցում են իրենց մեղքը եւ պատասխանատվությունից չեն խուսափում, գրել են նրանք Facebook-ի իրենց էջում:





























