«Օբորոնսերվիս»-ի գործի մասնակից Եկատերինա Սմետանովային նոր մեղադրանք են առաջադրել՝ «առեւտրային կաշառք» հոդվածով: Կոռուպցիոն գործերի մասնակիցը գործարարներից iPad պլանշետներ եւ զբոսաշրջային ուղեգրեր է ստացել:

Ե. Սմետանովային նաեւ մեկ այլ խոշոր «ատկատի» մասնակից են համարում, որի գումարը 6 մլն ռուբլի է գնահատվում: Բացահայտված փաստերի առթիվ նոր քրեական գործ է հարուցվել,  գրում է «Իզվեստիա»- ն:

Եկատերինա Սմետանովան, որը ղեկավարում էր «Էքսպերտ» իրավական օգնության կենտրոնը, «Օբորոնսերվիս»-ի գործում առաջին կասկածյալն էր: Նրա ընկերությունը ՊՆ անշարժ գույքի իրացումն ապահովելիս համագործակցել է «Օբորոնսերվիս»-ի հետ, որի տնօրենների խորհրդի անդամ էր Սմետանովայի ընկերուհի, պաշտպանության նախարարի հովանավորյալ Եվգենիա Վասիլեւան: