Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են ռազմական եւ ռազմատեխնիկակական համագործակցության բնագավառներում զարգացնել ռազմավարական գործընկերությունը: Այս մասին, այսօր` հունվարի 29-ին, Երեւանում, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նա շնորհավորել է հայ ժողովրդին եւ Հայաստանի զինված ուժերին` Բանակի օրվա կապակցությամբ:
Ռուս նախարարը նշել է, որ դա թվով երրորդ հանդիպումն էր հայ գործընկերոջ հետ, նախորդ երկու հանդիպումները կայացել են անցյալ տարի: «Անցյալում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվել են», - ասել է նա:
ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով` ընթացիկ հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցեր, մի շարք լրացուցիչ որոշումներ են ընդունվել: Նա հիշեցրել է, որ Հայաստանում է գտնվում ՀԱՊԿ ղեկավարությունը, որը նույն ձեւաչափով քննարկում է լրացուցիչ տարրերի մասին փաստաթուղթը, որը դրականորեն կազդի տարածաշրջանի անվտանգության վրա:
Սերգեյ Շոյգուն հույս է հայտնել, որ նշված աշխատանքը կիրականացվի: Ռուս նախարարը նաեւ հաղորդել է, որ փետրվարի կորոշվի նվազագույնը հինգ տարով գործնական համագործակցության ծրագիրը:





























