Հունվարի 28-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Էնգելսի փողոցի թիվ 2 շենքում հրդեհ է բռնկվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 22.15-ին` հրշեջ 2 մարտական հաշվարկների ուժերով:

Պարզվել է, որ հունվարի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Էնգելսի փողոցի 2 շենքի թիվ 10 բնակարանում, որտեղ հայտնաբերվել է տանտիրուհու՝ 1931 թ. ծնված Լիզա  Բաբայանի  այրված դիակը: 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն: