Ղազախստանում, Ալմաթիից ոչ հեռու կործանվել է SCAT ավիաընկերությանը պատկանող Challenger 200 АО ուղեւորատար օդանավը:

Ավիափողադրողի ներկայացուցիչների փոխանցմամբ` օդանավն ընկել է «Քուլժինի եւ Քըզըլթու ավանի միջեւ: Ղազախստանի ԱԻՆ-ի տվյալներով` օդանավը ռադարների էկրաններից անհետացել է ժամը 13:15-ին (Երեւանի ժամանակով 11:15-ին):

Օդանավը Կոկչետաեւից թռչում էր Ալմաթի: SCAT ավիաընկերության տվյալներով` օդանավում եղել է մոտ 20 մարդ, այդ թվում օդանավի անձնակազմի 5 անդամները, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ալմաթիի օդանավակայանի ղեկավարը հաստատել է, որ օդանավում բոլոր գտնվողները զոհվել են: Աղետի վայրում աշխատում են ավելի քան 40 փրկարարներ եւ հրշեջներ, հաղորդում է երկրի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը, հաղորդում է RBK-ն:

Նախնական տվյալներով` աղետի պատճառը վաղ եղանակային պայմաններում վայէջքի ժամանակ երկրի մակերեւույթի հետ բախումն է: