Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը օդանավերում կարգուկանոնի եւ անվտանգության բարձրացման նպատակով բարձր տուգանքներ է սահմանել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ 2014-ի հունվարի 1-ից թուրքական օդանավերում այն անձիք, ովքեր կխոսեն հեռախոսով, չեն նստի իրենց տեղը, չեն կապի անվտանգության գոտին, բաց կթողեն գլխավերեւի պահոցի դուռը, կվիճեն այլ ուղեւորների կամ օդանավի անձնակազմի հետ, կծխեն կամ օդանավի անվտանգությանը սպառնացող այլ գործողություններ կանեն՝ կտուգանվեն 1000 լիրայով (550 դոլար)։
Տուգանքի ենթարկված ուղեւորները կարող են տուգանքի ենթարկվելու օրվանից 15 օրվա ընթացքում դիմել դատարան։





























