Կանխիկ արտարժույթի շուկայում հանգստյան օրերին տեղի ունեցած միտումներն այսօր՝ հունվարի 29-ին անդրադարձան նաեւ բորսայական փոխարժեքի վրա: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր կազմել է 408 դրամ: Հունվարի 25-ի համեմատ դոլարն էժանացել է 0,17%-ով կամ 0.68 դրամով: Դոլարի էժանացման վրա ակնհայտորեն ազդել է կանխիկ շուկայում դոլարի փոխարժեքը՝ հունվարի 27-ին եւ 28-ին, երբ բորսայում առեւտուր չկար, կանխիկի շուկայում դոլարն էժանացել է:
Բորսայում այսօր վաճառվել է մոտ 1.3 մլն. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը տատանվում է 405-409 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր ամրապնդվել է եվրոյի եւ իենի նկատմամբ; Դրան նպաստել են երեկ հրապարակված տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում աճել են երկարաժամկետ օգտագործման ապրանքների պատվերները; Եվրոյի փոխարժեքն այսօր գտնվում է 1.34 դոլարի սահմաններում:
Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր բարձրացրել է դոլարի փոխարժեքը՝ 1 դոլարն արժե 30,1513 ռուբլի:





























