Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնաբքի հետեւանքով ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հունվարի 30-ին, ժամը 09.58-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից խոստացել են տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:

Տեղադրություն




























