Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում երկօրյա այցով ԼՂՀ-ում էր գտնվում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ Յուրի Խաչատուրովն այցելել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր եւ առաջավոր դիրքեր՝ տեղում ծանոթանալով բանակային շինարարությանն ու Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի իրավիճակին:
Հատուկ ուշադրություն է դարձվել ռազմական հերթապահության կազմակերպմանը, առաջավոր դիրքերում իրականացվող ինժեներական աշխատանքներին եւ համաբանակային նշանակության այլ գործընթացներին:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը դիտել է նաեւ ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ցուցադրական վարժանքները:




























