Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Անդրես Հերկելն ու Ջոզեֆ Դեբոնո Գրեհը այցով գտնվում են Ադրբեջանում:

Համազեկուցողների Ադրբեջան այցելելու որոշումը կայացվել է Փարիզում՝ ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի նիստի ժամանակ՝ 2009թ. դեկտեմբերի 17-ին:

Այցի շրջանակներում նախատեսվում է համազեկուցողների հանդիպումները խորհրդարանի ղեկավարի, արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի, ԿԸՀ եւ Հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհրդի նախագահների, օմբուդսմենի աշխատակազմի ղեկավարի եւ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների հետ:

Ադրբեջանական Trend News-ի տվյալներով, համազեկուցողները նաեւ հանդիպելու են կառավարող եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: