Փետրվարի 8-ին Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը պաշտոնական եռօրյա այցով ժամանելու է Ադրբեջան:

Այցի շրջանակներում Լիբերմանը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիեւի, ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի, խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովի եւ Ադրբեջանի հրեական համայնքի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվելու է միջազգային քաղաքականությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: