Յուրաքանչյուր ոք իր կարծիքը հայտնելու իրավունք պետք է ունենա: Այդ մասին այսօր՝ հունվարի 31-ին, Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

«Ներքին քաղաքականության մեջ մենք ընդդիմադիրներին, նրանց կողմից ցեխ շպրտելուն չենք պատասխանում: Քննադատությանը մենք արձագանքել ենք, քանի որ քաղաքական երկխոսությունը երկրի զարգացման հիմքն է: Ճիշտն ասեմ, ինձ համար, ինչպես եւ ցանկացած առողջ մարդու համար,  քննադատությունը հաճելի չէ: Սակայն մենք պարտավոր ենք թույլ տալ, որ այդ մարդիկ արտահայտվեն: Ի պատասխան մենք էլ կարտահայտվենք: Իսկ նա, ում կարծիքին կհետեւի մեծամասնությունը, վերջին հաշվով պատասխանատու կլինի իր արածի եւ չարածի համար:  Մենք միշտ էլ ձգտել ենք քաղաքակիրթ քաղաքացիական հարաբերությունների: Կարեւորագույն խնդիրն է Հայաստանում իրավունքի, օրենքի գերակայությունն ապահովելը: Ձեզանից յուրաքանչյուրին մենք խոստացել ենք վեճերի արդարացի լուծում եւ իրավական  պաշտպանություն:  Հենց այդ ճանապարհով էլ մենք գնում ենք: Այո, դա հեշտ չէ, կասեմ ավելին ՝ դժվար է:  Սակայն մեր ձեռք բերած փորձի պայմաններում մենք մոտ ապագայում ի վիճակի կլինենք նոր հաջողությունների հասնել նաեւ այստեղ», – ասել է Սարգսյանը՝ դիմելով Սեւանի բնակիչներին:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am