Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Վիկտոր Յանուկովիչի ստացած ձայները պայմանավորված են ընտրակեղծիքներով, եւ երկրի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի ողջ պոտենցիալի նրա օգտին աշխատելով: Նման հայտարարություն է արել խորհրդարանում «Յուլիա Տիմոշենկոյի բլոկ» խմբակցության նախագահի տեղակալ Ելենա Շուստիկը: Այս մասին հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:
«Ժողովրդի կամքի արտահայումը առանձնապես խեղվել է Ուկրաինայի արեւելքում, հարավում եւ մասամբ` կենտրոնում: Դա ե՛ւ „կարուսելներն“ են, ե՛ւ անհետացող թանաքի օգտագործումը, ե՛ւ առանց դատարանների՝ ընտրական հանձնաժողովների կողմից քաղաքացիներին ընտրացուցակներում ավելացնելը, ե՛ւ այլ կեղծիքներ: Հենց այդ պատճառով է, որ Վիկտոր Յանուկովիչը դեռ հաղթում է Յուլիա Տիմոշենկոյին: Սակայն մեր թիմը ներդնում է բոլոր ջանքերը, որպեսզի պաշտպանի իր արդյունքները»,- ընդգծել է պատգամավորը:
«Դեռ շատ վաղ է Տարածաշրջանների կուսակցության առաջնորդի կողմնակիցների համար հապշտապ հետեւություններ անելը եւ ընտրությունների արդյունքներով ուրախանալը»,- ասել է նա ու վստահություն հայտնել, որ վերջնական արդյունքներով, Ուկրաինայի նախագահ է դառնալու Յուլիա Տիմոշենկոն:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Ուկրաինայում տեղի է ունեցել այդ եւկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ այս պահի դրությամբ, մոտ 2,5 տոկոս տարբերությամբ հաղթում է Վիկտոր Յանուկովիչը:




























