Հայաստանի բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը 2010թ փետրվարի 8-ին մարզերում իրականացրել է ստուգումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է` 450 հատ սիգ տեսակի ձուկ:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առգրավված ձուկը հանձնվել է լսողական եւ տեսողական խանգարումներ ունեցող թիվ 14 հատուկ դպրոցին:
Վայոց Ձորի Արփի գյուղի տարածքով հոսող Արփի գետում, մի խումբ որսագողեր արգելված միջոցներով (էլեկտրական հոսանքով) որսացել են 1585 հատ գետի կողակ տեսակի ձուկ, ինչը առգրավվել է եւ կտրամադրվի հատուկ դպրոցներին:
Բնության հասցված վնասը կազմել է 1մլն 585հազ. դրամ: Հարուցվել է քրեական գործ, նյութերը ուղղարկվել են դատախազություն:



























