Այս գիշեր եւ վաղը ցերեկը Հայաստանի ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում` ձյուն, հովիտներում` թաց ձյուն:
«Հայպետհիդրոմետ»-ը որոշ վայրերում կանխատեսում է մառախուղ եւ տեսանելիության վատացում: Տեղումները կդադարեն կիրակի գիշերը, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով: Փետրվարի 2-ին եւ հատկապես փետրվարի 3-ի գիշերը Հայաստանի ճանապարհներին սպասվում է ուժեղ մերկասառույց:
Հայաստանի ԱԻ նախարարությունը վարորդներին կոչ է անում երթեւեկության ընթացքում ցուցաբերել մեծ զգուշություն:





























