Հարվարդի համալսարանը 60 ուսանողների ժամանակավոր հեռացրել է մեկ տարի առաջ քննության ընթացքում արտագրելու համար։

«Կոնգրեսի աշխատանքի ներածություն» դասընթացի քննական հարցերին ուսանողների միատեսակ պատասխանները նկատել է դասախոսի օգնականը, հայտնում է utro.ru-ն՝ վկայակոչելով AP-ին։

Գործում ներգրավված են 125 ուսանողներ։ Հարվարդի աշխատակիցների խոսքով՝ սկանդալն ԱՄՆ-ի ակադեմիական միջավայրում վերջին տարիների ամենաաղմկոտն էր։