Ավելի քան հազար կոլումբիացի կանայք փոխհատուցում են պահանջում կրծքի անորակ իմպլանտների համար, որոնք «հոսելու» հակում ունեն: Քանի որ արդեն սնանկացած արտադրող ընկերությունից` «Poly Implant Prothese» -ից որեւէ բան պահանջելն անօգուտ է, կանայք որշել են գումարներ պահանջել գերմանական «TUV Rheinland» ընկերությունից, որը երաշխավորել է արտադրանքի որակը:
«Poly Implant Prothese» ընկերության իմպլանտներից օգտվել են կոլումբիացի ավելի քան 15 հազար կանյաք, հաղորդում է « НТВ»-ն: Ողջ աշխարհում «Poly Implant Prothese»-ը վաճառել է ավելի քան 300 հազ. զույգ իմպլանտ: Ավելի ուշ պարզվել է, որ արտադրողն օգտագործել է էժան սիլիկոն, որը հակված է պատռվելու եւ հոսելու: 2010 թ-ին ընկերությունը սնանկ է ճանչվել, ղեկավարությանն էլ մեղադրանք է ներկայացվել:





























