Ադրբեջանում  13-ամյա տղան ավտոմեքենա է վարել եւ զոհվել է ՃՏՊ-ի հետեւանքով: Թե ում է պատկանում մեքենան, եւ ինչպես է երեխան հայտնվել մեքենայի ղեկին` չի նշվում:

Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքը պատահել է Շիրվան քաղաքում:  «Մերսեդեսը», որ վարել է 13-ամյա դեռահասը, բախվել է ծառին: Ստացված վնասվածքներից մեքենայի վարորդը` Էլհան Աբդուլովը տեղում մահացել է:

ՃՏՊ-ի հետեւանքով վնասվածքներ է ստացել նաեւ Է. Աբդուլովի ուղեւորը, որին մինչեւ փրկարարների հասնելը, Շիրվանի բնակիչները տեղափոխել են կենտրոնական հիվանդանոց:

ԱԻՆ փրկարարները հատուկ սարքավորման օգնությամբ դեֆորմացված մեքենայից դուրս են հանել  Աբդուլովի մարմինը: