Ամերիկյան Ինդիանա նահանգում ամուսնական զույգին բանտային կալանք է սպառնում եղջերուի ձագին անխուսափելի վախճանից փրկելու համար։

Ջեֆը փոքրիկ եղջերվին գտել է հարեւանի տան դիմաց։ Ձագուկը հազիվ էր տեղաշարժվում, իսկ մարմինը պատված էր թարախակալված վերքերով։ Ակնհայտ է եղել, որ կենդանին դատապարտված է, եթե ազատության մեջ մնա;

Զույգը եղջերուին տարել է ագարակ։ Մասնագիտությամբ բուժքույր Ջենիֆերը սկսել է բուժել նրան։ Երկարատեւ բուժումից հետո հաջողվել է ոտքի կանգնեցնել կենդանուն, հայտնում է LifeNews-ը։

Բայց ամուսինները չեն կասկածում, որ խախտել են նահանգի օրենքը, ըստ որի՝ արգելվում է տանը որոշակի տեսակի վայրի կենդանիներ պահելը։ Զույգին մեղադրանք է ներկայացվել։ Ձագի փրկիչներին 60 օրվա բանտային կալանք եւ 5 դոլարի տուգանք է սպառնում։

Գործը հանրային լայն արձագանք է ստացել։ Զույգին ներկայացված մեղադրանքը զայրացրել է հանրությանը։  Facebook սոցցանցում ամուսիններին աջակցող էջ է ստեղծվել, որին միացել է 40.000 մարդ։

Հանրային արձագանքը գլխավոր մեղադրողին՝ նահանգի բնական պաշարների դեպարտամենտին ստիպել է դիմել դատախազին՝ մեղադրանքը հանելու խնդրանքով։