Մինսկի «6А ակումբ» գիշերային ակումբում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մոտ 40 մարդու: Կալանավորվածները սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ էին, որոնք հավաքվել էին «ԳեյԲելառուսի» շարժման առաջնորդ Սերգեյ Անդրոսենկոյի կազմակերպած երեկույթին:

Ինչպես հաղորդել է բելառուսական  «Գարուն» իրավապաշտպան կենտրոնը, գիշերը Մինսկի «6А ակումբ» են ներխուժել ոստիկանության աշխատակիցները: Անցկացվել է անձնագրային ստուգում, եւ մոտ 40 մարդ ձերբակալվել է` ինքնությունը պարզելու համար: Բոլորին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:

«Շղթայելով» Անդրեսենկոյին` նրանք ասել են, թե նա «զբաղվում է բաներով, որոնցով խորհուրդ չի տրվում զբաղվել»:

«ԳեյԲելառուսի»-ի առաջնորդը Բրեստում երկու շաբաթ առաջ փորձել է ապօրինի հատել լեհ-բելառուսական սահմանը: Նրանից առգրավել են անձնագիրը, հաղորդել է ՆՏՎ-ն:

Իրավապաշտպաններն ասել են, որ վերջին ժամանակներում Մինսկում եւ Վիտեբսկում ոստիկանությունը բազմիցս է ձերբակալություններ կատարել գեյ-երեկույթների ժամանակ: