Մարդու սննդակարգում հացն ամենահին արտադրանքներից է եւ այն կիրառվում է հնագույն ժամանակներից: Սակայն ամերիկացի սրտաբան Ուիլյամ Դեյվիսը ապացուցել է, որ այսօրվա հացաբուլկեղենը, նվազագույնը, ոչ մի օգուտ չի տալիս մարդուն:
Դեյվիսի խոսքով` ամերիկական կլինիկաներում վերջին ժամանկներում հաճախորդներն ավելի հաճախ են սկսել բողոքել տարօրինակ մի համախտանիշից, որը բնորոշվում է կենտրոնանալու հնարավորություն չունենալով: Անցած դարում նմանատիպ բան ԱՄՆ բժշկության մեջ չի գրանցվել, դրա համար այն հատուկ անուն է ստացել` մառախլապատ ուղեղ, հաղորդում է MedikForum-ը:
Բժիշկ Ուիլյամ Դեյվիդը համարել է, որ ժամանակակից ցորենի մեջ պարունակվում է գենոմոդիֆիկացված սպիտակուց, որը շարունակական հոգնածության եւ ավելորդ քաշի է հանգեցնում: Դեյվիսի խոսքով` ներկայումս աճեցվող եւ մեր սննդի մեջ գտագործվող ցորենն արմատապես տարբերևվում է 40-50 տարի առաջվա ցորենից: Հացահատիկի բաղադրության մեջ նոր գլիադին սպիտակուց է հայտնվել: Գլիադինի գործողություններն օպիատաների հետ ազդում են ուղեղի որոշակի ընկալիչների վրա եւ մարդու մոտ ավելի շատ ախորժակ են առաջացնում: Հետեւաբար մարդն օրական ավելի մեծ քանակությամբ կալորիա է օգտագործում:





























