«Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին» տեղամասում ռեստորան եւ քոթեջներ կկառուցվեն: ՀՀ բնապահպանության նախարարությունն իր պաշտոնական կայքէջում տեղադրել է «Քոնսեկոարդ» ընկերության ներկայացրած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը:
Ռետորանը եւ 4 քոթեջները գտնվելու են Պարզ լճի ափին եւ պատկանելու է «Օպելա» ՍՊԸ-ին:
Ըստ ներկայացված հաշվետվության՝ նախկինում նույն տարածքում գործել է սննդի օբյեկտ, որը գտնվում է կիսաքանդ վիճակում: Տարածքը տարիներ շարունակ եղել է աղբոտված եւ անբարեկարգ: Լճի ափը եւ ջուրը նույնպես աղբոտված են ծառերով, ճյուղերով եւ քանդված շինություններով:
«Օպելա» ընկերությունը խոստանում է, որ ռեստորանի շինարարության եւ շահագործման ընթացքում շրջակա միջավայրի որեւէ տարր չի վնասվի:





























