Թուրքիայի արեւելյան Էրզրում (պատմական Կարին-խմբ) քաղաքում ոստիկանությունը մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում 5 հոգու է ձերբակալել, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի է։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Էրզրումի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ Վեյսեֆենդի թաղամասում Ջ.Դ.-ի տանը մարմնավաճառությամբ են զբաղվում։ Ոստիկանության գործողությունների արդյուքնում ձերբակալվել են 5 հոգի, այդ թվում Հայաստանի քաղաքացի Ս.Դ.-ն։

Մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ մեղադրվող հայ կնոջը տեղափոխել են բժշկական ստուգման, որից հետո արտաքսելու են Թուրքիայից։

Իսկ մարմնավաճառությամբ զբաղվողներին տեղ հատկացնելու եւ միջնորդություն անելու մեջ մեղադրվող  Ջ.Դ-ին դատարանը ստորագրությամբ ազատ է արձակել։