2011 թվականին կսկսվի նոր 400 կիլովատ հզորությամբ բարձրավոլտ «Քսանի-Հրազդան» էլեկտրահաղորդման գծի կառուցումը։ Օդային էլեկտրահաղորդման գծի կառուցման մասին համաձայնությունը ստորագրվել էր հունվարի 26-ին՝ հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակներում։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագիծը ներառված է կառավարության 2010 թվականի կարեւորագույն միջոցառումների ցանկում։ Այն կֆինանսավորի Հայաստանը։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հույս էր հայտնել, որ գծի կառուցումը ամբողջ թափով կսկսվի 2010 թվականին։

Հիշեցնենք, որ դեռեւս 2007 թվականին Էներգետիկային փոխնախարար Արեգ Գալստյանը հաղորդել էր, որ մոտ ապագայում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կկառուցվի 400կՎտ /ժ հզորությամբ էլեկտրահաղորդման նոր գիծ։ Նա հույս էր հայտնել, որ «դրա կառուցումը կսկսվի մոտ ժամանակներս»։

Ավելին՝ 2008 թվականին Գերմանիայի կառավարությունը 20,4 մլն եվրո գումար էր հատկացրել Հայաստան –Վրաստան էլեկտրահաղորդման գծի համար։

Ներկայումս Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործում են 3 բարձրավոլտ «Ալավերդի», «Աշոցք-Նինոծմինդա» եւ «Լալվարի» էլեկտրահաղորդման գծերը։