Թուրքիայի փոխարտգործնախարարի առաջին օգնական Նամիկ Թանին նշանակել են ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան։ Նրա նշանակման մասին լուրը պաշտոնապես հրապարակվել է թերթում։
Ինչպես հայտնում է «TRT» հեռուստառադիոընկերության կայքէջը, ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցրել է Նաբի Շենսոյը։ Նշվում է, որ Նամիկ Թանը նախկինում եղել է Թուրքիայի դեսպանը Իսրայելում։
Նշենք, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը հրաժարական է տվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախորդ տարվա դեկտեմբերին կայացած հանդիպումից հետո։




























