Google համացանցային ընկերությունը տոնական doodle-ով նշել է հայտնի ռուս օպերային երգիչ Ֆյոդոր Շալյապինի 140-ամյակը: Փետրվարի 13-ին  Google-ի որոնման գլխավոր էջի ավանդական լոգոտիպը փոխարինվել է հայտնի թատրոնների ֆոնի վրա պատկերված երգչի նկարներով, հատուկ տեղ է հատկացվել Մոսկվայի Մեծ թատրոնին:

Ֆյոդոր Շալյապինը ծնվել է 1873 թվականի փետրվարի  13-ին Կազանում: Բեմական մասնագիտական գործունեությունն սկսել է 1890-ական թվականներին: Շալյապինը եղել է Ռուսական Մասնավոր թատրոնի մենակատար, ելութ է ունեցել Մեծ թատրոնի բեմում: Համաշխարհային ունկնդիրը բարձր է գնահատել նրա ելույթը Իտալիայի La Scala թատրոնում, Ամերիկայի Metropolitan Opera-ում, Փարիզում Ռուսական ժամանակաշրջանի եւ այլ արտասահմանյան հյուրախաղերի ժամանակ:

Շալյապինը եղել է Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարը, սակայն հետո հեռացել է արտասահման եւ մնացել Փարիզում, գրում է  Utro.ru-ն: