Փետրվարի 11-ից 14-ը Թուրքիայում անցկացվելիք զբոսաշրջությանը նվիրված խոշոր ցուցահանդեսին կմասնակցի նաեւ Հայաստանը։
«Արեւելյան Միջերկրական. միջազգային զբոսաշրջություն եւ ճամփորդություն» (EMITT) ցուցահանդեսին կմասնակցեն աշխարհի 60 երկրներ։ Իր կարեւորությամբ Եվրոպայում 6-րդ եւ աշխարհում՝ 10-րդը համարվող EMITT-ը այս անգամ իր դռները կբացի Ստամբուլում։ Մասնակիցների շարքում են նաեւ Հայաստանը, Ադրբեջանը, Պաղեստինը, Լիբանանը, Կիպրոսի հունական հատվածը, Ուզբեկստանը եւ այլն։




























