«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ փետրվարի 14-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406.33 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.12 %-ով կամ 0.47 կետով:
Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 4.4 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլար դադարել են ընդունել 406 դրամով` առքի առավելագույն փոխարժեքը 405.5 դրամն է: Վաճառքը սկսում է 407 դրամից:
Forex միջազգային շուկայում եվրոն նվազել է դոլարի նկատմամբ եւ սակարկվում է 1.334 դոլարի սահմաններում: Եվրոպայի վիճակագրական կոմիտեն հայտարարել է, որ դեկտեմբերին եվրոյի գոտում ՀՆԱ-ն նվազել է 0.6%-ով` կանխատեսվող 0.4%-ի համեմատ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը 1դոլարի փոխարժեք է սահմանել 30.0081 ռուբլին: Ռուբլին փոքր ինչ թուլացել է դոլարի նկատմամբ:




























