Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ղազախստան մեկնելուց առաջ Անկարայի Էսենբողայի օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք նվազել է քաղաքական կամքը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, Դավութօղլուն պատասխանել է. «Կովկասում մնայուն խաղաղության եւ կայունության ապահովման համար մենք ունենք ուժեղ քաղաքական կամք: Առաջիկայում այս խնդրում լուրջ քայլեր են լինելու», -նշել է Թուրքիայի արտգործնախարարը` ընգծելով, որ միջազգային հանրությունը եւս այս հարցում շարունակում է իր աջակցությունը: Նա կոչ է արել, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար ամեն մեկը իր պարտավորությունները կատարի: