Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոնի դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանը երեկ՝ փետրվարի 10-ին բռնության է ենթարկվել:
ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ երեկոյան, ժամը 21-ի սահմաններում, շենքի բակում, ինքն ու իր դուստրը ենթարկվել են բռնության, այն էլ` զենքի սպառնալիքով, եւ միայն պատահականություն է եղել, որ իրենց հաջողվել է անվնաս դուրս գալ այդ հարձակումից:
Անահիտ Սարգսյանը հիշեցնում է նաեւ, որ իր կողմից իշխանություններին, այդ թվում՝ իրավապահ մարմիններին, ուղղված դիմումներն ու հայտարարությունները, որ իր դիտորդական գործունեության հետ կապված իր եւ երեխաների անվտանգությունը վտանգված է, մնացել են անհետեւանք:
Հիշեցնենք, որ ՀՊԱԿ-ը դիտորդական առաքելություն է իրականացրել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում՝ բազմաթիվ խախտումներ եւ բռնություններ արձանագրելով, եւ դրանց հրապարակումից հետո, ըստ Անահիտ Սարգսյանի, ինքը բազմիցս սպառանալիքներ է ստացել:




























