Հայաստանի կառավարությունը փետրվարի 11-ին կայացած նիստում առաջարկել է երկարաձգել փախստականներին քաղաքացիություն տրամադրելու վերջնաժամկետը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ իր օրենսդրական նախաձեռնությամբ կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում: Ըստ այդ առաջարկության՝ փախստականի կարգավիճակ ունեցող անձանց ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար դիմելու անցած տարեվերջին սպառված ժամկետը երկարաձգվելու է մինչեւ 2012թ. դեկտեմբերի 31-ը։