Հայաստանում 2010թ. ընթացքում 14 երկրաշարժ է գրանցվել:
Այդ մասին այսօր՝ փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Ալվարո Անտոնյանը:
Վերջինս ներկայացրել է թվային տվյալներ, համաձայն որոնց՝ մեր տարածաշրջանում 2008 թվականին գրանցվել է 218 երկրաշարժ, 2009-ին` 286 երկրաշարժ:
Հայաստանում 2008 թվականին գրանցվել է 54, 2009թ.` 78, 2010թ.` մինչ օրս 14 երկրաշարժ:




























