Չելյաբինսկի աստերոիդը «ապոլոնյան» աստերոիդների դասին էր պատկանում, պարզել են կոլումբիացի գիտնականները, որոնք դրա անկման տեսագրություններն ուսումնասիրելով պարզել են երկնային այդ մարմնի ուղեծիրը: Ապոլոնյան  են կոչվում աստղաչափական մեկ միավորից մեծ աստերոիդները, դրանց եւ Արեգակի միջեւ նվազագույն հեռավորությունն առավել մոտ է, քան  Երկրի եւ Արեգակի առավելագույն մոտեցման կետը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Կոլումբիայի ֆիզիկայի ինստիտուտի գիտնականներ Խորխե Զուլուագան եւ Իգնասիո Ֆերինը որոշել են, որ երկնաքարը սկսել է պսպղալ 32-42 կմ բարձրությունից, կետը, որից այն թռչել է, գտնվել է Պեգասի համաստեղությունում, իսկ արագությունը եղել է 13-19 կմ/վ:

Հաշվարկները ցույց են տալիս, որ Չելյաբինսկի աստերոիդի ուղեծրի մեծ կիսաառանցքը կազմել է  1,73 աստղաչափական միավոր (երկրային ուղեծրի միջին շառավիղը), Արեգակին ամենամոտ կետը գտնվել է Արեգակից 0,82 միավոր հեռու, ամենահեռավոր կետը՝ 2,64 միավոր: