Խոսակցությունները, որ Հայաստանը Եվրատեսիլին ներկայացնելու հայտ ներկայացրած Սոնյայի երգը գողացված է թուրքական երգերից, արդեն լուրջ իրարանցում է առաջացրել Թուրքիայում: Թուրք երաժշտասերները ինտերնետում բառեր չեն խնայում ամոթանք տալու թուրք երգչուհիներից գողացված երգը ներկայացնելու համար:

Թուրքական Hurriyet-ում նույնպես հայտնվել է հիշյալ տեղեկությունը, որ Հայաստանում Եվրատեսիլին մասնակցելու հայտ ներկայացրածներից Սոնյայի երգը գողացված է թուրք երգչուհիներ Հադիսեի եւ Իզելի երգերի հատվածներից:

Թերթի փոխանցմամբ՝ Սոնյայի Never երգի երաժշտության սկիզբը նույնությամբ համընկնում է թուրք երգչուհի Իզելի «Հայտնի կլինի՞» երգի երաժշտությանը, իսկ մյուս հատվածը Հադիսեի «Պետք է ամուսնանանք» երգի հետ:

Ի դեպ, չսպասելով փետրվարի 14-ին կայանալիք մրցույթի եզրափակիչ փուլին, Սոնյան արդեն հրաժարվել է մասնակցությունից` պատճառ բերելով առողջական խնդիրները: