Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը փետրվարի 12-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության հեռանկարները:
Առանձնահատուկ կարեւորվել է համագործակցությունը ռազմատեխնիկական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում:
Քննարկվել են նաեւ ՀԱՊԿ տարեկան ծրագրով նախատեսված հարցեր:




























