Բանգլադեշի տարբեր քաղաքներում, այսօր` փետրվարի 28-ին, զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ մահվան դատավճիռ է կայացվել երկրում խոշորագույն իսլամիստական «Ջամաաթ-ի-Իսլամի» կուսակցության փոխնախագահի նկատմամբ: Անկարգությունների հետեւանքով մահացել է առնվազն 13 մարդ:
Տեղական Daily Star թերթի տեղեկություններով, զոհերի թվում կան ոստիկաններ, կառավարության կողմնակիցներ եւ պատահական անցորդներ: Բախումներ են տեղի ունեցել ինչպես մայրաքաղաք Դաքքայում, այնպես էլ երկրի այլ շրջաններում, այդ թվում խոշոր նավահանգիստ Չիտագոնգում:
Քաղաքական գործիչ եւ քարոզիչ Դելվար Հոսեյն Սայեդին փետրվարի 28-ին մեղավոր է ճանաչվել 1971 թվականին զանգվածային սպանությունների, Բանգլադեշի անկախության համար պատերազմի ժամանակ հինդուսներին կրոնական հողի վրա հետապնդումների մեջ: Իշխանությունները հայտարարում են, որ Պակիստանից անկախանալու պատերազմի զոհերի թիվը կազմում է մոտ 3 մլն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























