Հնդկաստանում կրկին մանկահասակ աղջկա են բռնաբարել. միջադեպը տեղի է ունեցել Դելիի հյուսիս-արեւմուտքում գտնվող դպրոցում: 7-ամյա աղջնակին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց եւ երբ բժիշկը հաստատել է բռնաբարության փաստը, ծնողներն այդ մասին հայտնել են ոստիկանությանը:
Իրավապահ մարմիններն սկսել են հարցաքննել դպրոցի աշխատակիցներին եւ ձերբակալել պահակին ու երկու ուսուցիչների: Աղջիկը դեռ չի ճանաչել հանցագործին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ինչպես հաղորդել է NDTV-ն, այդ շրջանում բողոքի ակցիա է տեղի ունեցել, որին մասնակցել է մոտ 400 մարդ: Ցուցարարները քարեր են նետել ոստիկանության ուղղությամբ եւ վնասել երկու ավտոբուս: Ոստիկանները ցուցարարներին ցրել են մակահների օգնությամբ:
Հիշեցնենք, որ կանանց նկատմամբ բռնությունների թեման հատուկ սուր բնույթ է ստացել Հնդկաստանում այն բանից հետո, երբ 2021-ի դեկտեմբերին մանկական ավտոբուսում 5 տղամարդիկ դաժանաբար բռնաբարել եւ սպանել էին 23-ամյա ուսանողուհի Ջոթի Սինգհին: Այն ժամանակ ողջ երկրով մեկ բողոքի ալիք էր բարձրացել:




























