Վատիկանը հանձնարարել է կոլումբիացի դերձակ Լուիս Աբել Դելգադոյին, ով հագուստ էր կարում Բենեդիկտոս 16-րդի համար, պատարագի հագուստներ կարել երեք մարդու համար: Նա կարծում է, թե դրանք կարող են նախատեսված լինել Հռոմի պապի հնարավոր թեկնածուների համար:
Ինչպես գրում է «Պրավդա.ru»-ն, պատվերը ստանալու պահին Դելգադոն չի իմացել Բենեդիկտոս 16-րդի հրաժարական տալու ծրագրերի մասին: վարպետի խոսքով, ինքը չգիտի այն մարդկանց անունները, ովքեր կրելու են հագուստը: Նրան պատվիրել են երեք փարաջա տարբեր չափերի եւ եվրոպական ծագումով բարձրահասակ տղամարդկանց համար»:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին բենեդիկտոսը հայտարարել էր գահը քլելու մտադրության մասին, իսկ երեկ պաշտոնապես լքել է Վատիկանը: Այնտեղ այժմ «թափուր աթոռի» (Sede Vacante) փուլն է, եւ կայանալու են նոր ընտրություններ:




























