Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է ամերիկյան մարդակեր-ոստիկան Գիլբերտո Վալլեի երկու ենթադրյալ հանցակիցներին, որոնք նրա հետ քննարկում էին, թե ինչպես ավելի լավ սպանել, եփել եւ ուտել կանանց:

57 եւ 30 տարեկան բրիտանացիները մեղադրվում են հանցավոր դավադրության, ոտնձգությունների, նաեւ մանկական բռնություններով պատկերներ պահելու մեջ: Նրանցից մեկը` Դեյլ Բոլինջերը բուժակ է, եւ նրան հեռացրել են աշխատանքից: Տղամարդկանց ազատ են արձակել գրավի դիմաց: Համարվում է, որ Բոլինջերը Վալլեի «ուսուցիչն» է եղել եւ նրա հետ շփվել է «MeatMarketMan» եւ «Moody Blues» կեղծանուններով: Նա խոստացել էր ժամանել ԱՄՆ եւ չկայացած հանցագործին թմրեցնող գազ տալ, որը գիտակցությունից կզրկեր զոհերին:

«MeatMarketMan»-ը նաեւ պնդել էր, թե կերել է սեւամորթ մի կնոջ եւ մի սպիտակամորթ տղամարդու:

Հիշեցնենք, որ Նյու Յորքի ոստիկան Գիլբերտո Վալլեն ձերբակալելվել էր հոկտեմբերին, երբ նրա կինը համակարգչում տարօրինակ նյութեր էր հայտնաբերել: Վալլեն իր գաղափարակիցների հետ քննարկում էր հարյուր կին առեւանգելու եւ ուտելու եղանակները: