Դատարանը քննելու է չինական ընկերության մեղադրանքն ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։ Այս մասին մարտի 2-ին հաղորդել է Ralls Corp. ընկերության ներկայացուցիչը։

Դատական մարմինները կդիտարկեն Ralls Corp. ընկերության հիմնական հայտարարությունը՝ առանց համապատասխան իրավական ընթացակարգերի իր օրինական իրավունքները խախտելու մասին, հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

Ընկերության ամերիկյան բաժանմունքը խնդրագիրը ներկայացրել է դռեւս անցյալ տարի։ Դրանում Բարաք Օբամային եւ ԱՄՆ արտասահմանյան ներդրումների կոմիտեին մեղադրում են Օրենգոն նահանգում ռազմա-ծովային ուսումնական բազայի մոտակայքում չորս հողմակայան տեղադրելու հարցում «անօրինական հակազդեցության» մեջ։

Անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին ամերիկյան ֆիննախը հայտարարել էր, որ Օբաման արգելել է այդ բազայի մոտ հողմակայան տեղադրել, քանի որ Սպիտակ տունը հիմնավոր ապացույցներ ունի, որ Ralls Corp.-ը եւ այդ գեներատորներ մշակող Sany Group ընկերությունը կարող են կիրառել գործողություններ, որոնք սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը։