Նախկին 25 ռազմական ղեկավարների, այդ թվում եւ երկու դիկտատորների դեմ «Կոնդոր գործողության» վերաբերյալ գործով դատական գործընթացը կսկսվի Արգենտինայում մարտի 5-ին: Գործն իր մեջ ներառում է 1970-80-ական թվականներին Արգենտինայում, Չիլիում, Բրազիլիայում, Պարագվայում, Ուրուգվայում եւ Բոլիվիայում բռնատիրական կարգերի հատուկ ծառայությունների կողմից քաղաքական հակառակորդների վերացման ուղղությամբ զանգվածային քարոզարշավը:
Դատարանի առջեւ կկանգնեն նրանք, ովքեր արդեն ցմահ պատիժ են կրում մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար: Մեղադրանքներ կներկայացվեն նախկին դիկտատորներ Խորխե Ռաֆայել Վիդելեի(1976-1981) եւ Ռեյնալդո Բինյոնեի (1982-1983) դեմ: Դատապարտյալների շարքում են նաեւ ՆԳՆ նախկին ղեկավար Ալբանո Արգինդեգին եւ նախկին գեներալներ Լուչանո Բենջամին Մենենդեսը, Անտոնիո Բուսին, Սանտյագո Ռիվերեսն ու Ռամոն Դիաս Բեսոնեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Կոնդոր գործողության» ընթացքում, հարավամերիկյան պետւթյունների հատուկ ծառայություններն, ինչպես պնդում են փորձագետները` գործելով ԿՀՎ-ի աջակցությամբ, համակարգված կերպով կազմակերպել են ընդդիմության ներկայացուցիչների առեւանգում, նրանց հանդեպ բռնության կիրառում, եւ առանց դատի եւ հետաքննության մահապատիժների իրակնացում: Տարբեր գնահատականներով` այդ տարիներին ահաբեկչությունների զոհ են դարձել 40 հազարից մինչեւ 60 հազար մարդ: «Կոնդոր գործողության» նախաձեռնողը եղել է Չիլիի բռնապետ Աուգուստո Պինոչետը (1974-1990) եւ բացի Վիդելիից դրանում ակտիվ մասնակցություն են ունեցել Ուրուգվայի բռնապետ Խուան Մարիա Բորդաբերին (1972-1976), Պարագվայի բռնապետ Ալֆրեդո Ստրեսներն (1954-1989) ու Բոլիվիայի բռնապետ Ուգո Բասները (1971-1978):
Վիդելան (87 տարեկան) մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար արդեն դատապարտվել է երկու անգամ ցմահ եւ մեկ անգամ 50 տարվա ազատազրկման: Բինյոնեն (85 տարեկան) դատապարտվել է մեկ անգամ ցմահ եւ երկու անգամ համապատասխանաբար 25 եւ 15 տարվա ազատազրկման:




























