Ամերիկայի Նյու Յորքի նահանգի Լոնգ-Այլենդի 41-ամյա բնակիչ Ռոբերտ Շիավելիին 30-օրյա բանտարկություն եւ 500 դոլար տուգանք սպառնում չափից ավելի բարձր ծիծաղի համար: Նրան դատի են տվել հարեւանները, մեղադրելով հասարակական կարգը խախտելու մեջ, հաղորդում է Cursorinfo.co.il-ը:
Ռոբերտ Շիավելին ապրում է մոր հետ` սեփական տանը: Հարեւան Օ’Հենյոնի տունը փողոցի մյուս կողմում է, իսկ նրանց տների միջեւ հեռավորությունը մոտ 6 մետր է: Այդուհանդերձ, դա չի պաշտպանում Շիավելիի հարեւաններին բարձր ծիծաղի ձայնից: Դանիել Օ’Հենյոնը վերջին ամսում երկու անգամ դիմել է ոստիկանություն: Հենց այդ դիմումներն էլ հիմք են ընդունվել դատական հայցի համար:
Ռոբերտ Շիավելիի փաստաբանը նշել է, որ իր հաճախորդը տառապում է նյարդաբանական խանգարմամբ եւ նոպաների ժամանակ, իսկապես, չի կարողանում զսպել ծիծաղը: Սակայն նրա ծիծաղի ձայնի բարձրությունը չափազանցված է:
Մեղադրանքի հետ համաձայն չէ նաեւ Ռոբերտի մայրը: Նրա խոսքով` որդու ծիծաղը բարձր եւ վարակիչ, բայց ոչ ավելին:




























