Լոնդոնի կենդանաբանական այգին ինետարկտիվ քարտեզ է մշակել, որը թույլ է տալիս ողջ աշխարհում գտնել կատուներին: Cat Map անունը կրող քարտեզը նման է Google-ի քարտեզներին, բայց փողոցների եւ շենքերի փոխարեն այն ցույց է տալիս կատվազգիների ընտանիքի ներկայացուցիչներին, հաղորդում է «Ռիդուսը»:

Քարտեզը հարմար որոնողական համակարգ ունի, որը թույլ է տալիս ցանկացած գույնի, սեռի, տարիքի կատուներ որոնել, իսկ անկյունում ցուցադրվում է, թե այդ տեսակի կատուների քանակը որքան է աշխարհում:

Յուրքանչյուր մարդ կարող է քարտեզում ներառել իր սիրելի կենդանուն: Վերջին տվյալներով` ներկայումս քարտեզում ներառված է 4950 կատու, որոնց մեծ մասն ապրում է Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում: