Ամերիկյան Ատլանտայի օդանավակայանում կայանման վայրի գանձապահուհին` Փամելա Նորթ հոլոուեյը, 7 հազար դոլար գումար է գտել ուղեւորատար տերմինալի տարածքից դուրս եւ առանց մտածելու վերադարձրել այն տիրոջը` Թրոյ Ցիմերմանին:
Փամելայի խոսքով` ինքը երկու շաբաթ առաջ ծրարով գումար է գտել ճանապարհին ընկած: Փամելան այն փոխանցել է իր ղեկավարին եւ հետեւել, որ նա անպայման դիմի ոստիկանությանը: «Ես ազնիվ մարդ եմ, վճարում եմ հարկերս եւ կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել»,-ասել է նա:
Իր հերթին, Ցիմերմանը պատմել է, որ այդ օրն ուշանում էր Կոստա Ռիկայի չվերթից եւ միայն հսկիչ անցակետում է հայտնաբերել, որ կանխիկ գումարը կորել է: Նա օդանավ է նստել, հույս ունենալով, որ գումարը թողել է մեքենայի մեջ: Թրոյը առանց որեւէ հույսի զանգահարել է ընկերություն եւ ապշել, երբ տեղեկացրել են, որ գումարն իրենց մոտ է:
Թրոյը մտադիր է գտնված գումարցի որոշակի մասը նվիրել գանցապահուհուն:




























